211652_close_icon
views-count1363 դիտում article-date 19:24 06-06-2014

ՀՀ բնապահպանության նախարարը Ժնևում մասնակցել է էՍՊՈ կոնվենցիայի 6-րդ հանդիպմանը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է հունիսի 2-ից 5-ը Ժնևում կայացած «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի (էՍՊՈ կոնվենցիայի) Կողմերի 6-րդ հանդիպմանը: Միջոցառման շրջանակներում հունիսի 5-ին ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը քննարկվող բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր