211652_close_icon
views-count1264 դիտում article-date 15:23 06-06-2014

«Կարմիրի 60 երանգները». նոր ցուցադրություն Հայաստանի ազգային պատկերասրահում

Ս. թ. հունիսի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Կարմիրի 60 երանգները» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Սանկտ Պետերբուրգում բնակվող անվանի հայ նկարիչ Աշոտ Խաչատրյանի ստեղծագործությունները: Աշոտ Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության վարչության անդամ է, «Սանկտ Պետերբուրգի նկարիչ» լրագրի համահիմնադիրն ու գլխավոր խմբագիրը, նա հասարակական ակտիվ գործիչ է, ինչպես նաև` Ռուսաստանում և արտերկրում մի շարք ցուցահանդեսների կազմակերպիչ և մասնակից: Աշոտ Խաչատրյանի վաղ շրջանի ստեղծագործություններն աչքի են ընկնում կատարման թեթևությամբ և ազատությամբ: Նրա արվեստին նվիրված հոդվածները վերնագրված են` «Կարմիր երանգների աշխարհ», «Կարմիրը և կանաչը»: Նկարիչն իր վերջին կտավներում հանգում է մտահղացումների մարմնավորման ավելի ընդգծված ամբողջականության: Մանրուքներն ու մանրամասները չեն թաքցնում ամենակարևորը` կերպարի հուզական ներքին լարվածությունը: Նույնիսկ վերացական նկարները ճանաչելիության և ճշմարտության զգացմունք են արթնացնում:

Նմանատիպ նյութեր