Էլեկտրաէներգիայի մոտալուտ թանկացումը միայն սկիզբն է․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էլեկտրաէներգիայի մոտալուտ թանկացման մասին հայտարարությունը հանրության շրջանում նոր դժգոհության առիթ է տվել, ինչը բնական է։ Էլէներգիան թանկանալու է մոտ 10 տոկոսով, ինչը ոչ մի դեպքում հնարավոր չէ որակել որպես աննշան թանկացում։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ սակագնի բարձրացման շնորհիվ փորձ է արվելու փակել նախկինում կուտակված պարտքերն ու էներգահամակարգում արդեն իսկ արձանագրված ֆինանսական ճեղքվածքը։ Ապագայում մեր էներգահամակարգը կուտակելու է նոր պարտքեր, ինչն ամենեւին դժվար չէ հաշվարկել։ Հավանաբար հաջորդ տարվանից ատոմակայանը կկանգնեցվի երկարաժամկետ նորոգման։ Եթե ատոմակայանի կանգնեցումից հետո սակագինը չբարձրանա, ապա դա նոր ֆինանսական ճեղքվածք է առաջացնելու։
Մի խոսքով, Էլէներգիայի 10 տոկոսով թանկացման մասին նախօրեի հայտարարությունը միայն սկիզբն է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։


