211652_close_icon

Պուտինը պատրաստ է հանդիպել Պորոշենկոյի հետ

views-count1649 դիտում article-date 15:51 05-06-2014
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ Նորմանդիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների զորքերի վայրէջքի 70-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Պուտինի խոսքերի համաձայն՝ «Պորոշենկոյի ձեռքերը դեռ արյամբ թաթախված չեն», որի հետ կապված նա բացառիկ հնարավորություն ունի երկրի արևելքի անջատողականների հետ հարթելու երկխոսությունը։ Ուկրաինայի նորընտիր նախագահը Վարշավայում հայտարարել է, որ ռուսամետ անջատողականների նկատմամբ համաներում կկիրառի և Դոնեցկի և Լուգանսկի մարզերի արտահերթ տեղական ընտրություններ անցկացնելու համար ելք կգտնի։

Նմանատիպ նյութեր