Ֆրանսիան Սիրիայի ընտրությունները համարում է չկայացած
Ֆրանսիան Սիրիայում անցկացված նախագահական ընտրությունները չկայացած է համարում։ Այս մասին Բրյուսելում «G7»֊ի գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
«Մենք չենք կարող ընտրությունների արդյունքներն ընդունել, քանզի դրանց մասնակցել է բնակչության միայն մի մասը, որոնք անց են կացվել քաղաքացիական պատերազմի պայմաններում՝ ռումբերի ներքո»,֊ շեշտել է Օլանդը։
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է աջակցել Սիրիայի դեմոկրատական ընդդիմությանը, որը պատերազմում է ոչ միայն կառավարության, այլ նաև իսլամիստական խմբավորումների դեմ։