Կանադայում տղամարդը սպանել է 3 ոստիկանի
Կանադայի Մոնքտոն քաղաքում տղամարդը կրակ է արձակել, որի հետևանքով մահացել է 3 ոստիկան, ևս 2֊ը ծանր վիճակով հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է CBC News-ը։
Ըստ ոստիկանության տվյալների՝ կրակողը 24֊ամյա Ջասթին Բուրկն է։
Ներկայումս ոստիկանությունում հանցագործի որոնման լայնամասշտաբ գործողություններ են ձեռնարկվել։
Ոստիկանությունը տեղի բնակիչներին խորհուրդ է տվել տներից դուրս չգալ։