ԱՄՆ֊ը կպաշտպանի Արևելյան Եվրոպային․ Օբամա
ԱՄՆ֊ը կպաշտպանի և երբեք չի լքի ՆԱՏՕ֊ի անդամ Արևելյան Եվրոպայի իր դաշնակիցներին։ Այս մասին Վարշավայում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
«Որպես դաշնակիցներ, մենք սուրբ պարտք ունենք՝ պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը։ Եվ մենք դա կանենք»,֊ ասել է Օբաման։
ԱՄՆ֊ի ղեկավարը նշել է, որ Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Ռումինիան «երբեք միայնակ չեն մնա»։