Քուվեյթն Իրանից գազ է խնդրել
Քուվեյթի կառավարությունը դիմել է Թեհրանին իրանական բնական գազ մատակարարելու խնդրանքով: Այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Ալի Մաջեդին՝ նշելով, որ այդ կապակցությամբ Իրանը Քուվեյթի էներգետիկ ոլորտի մասնագետների հետ բանակցություններ է անցկացրել, որոնց ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գազ արտահանելու շուրջ:
Բացի այդ, Քուվեյթին գազ մատակարարելու շուրջ քննարկում է անցկացվել նաև օրեր առաջ Քուվեյթի էմիրի՝ Թեհրան կատարած այցի ժամանակ:
2000 թվականին Իրանի և Քուվեյթի միջև համաձայնագիր էր ստորագրվել, ըստ որի Թեհրանը պարտավորվում էր 260 կմ երկարություն ունեցող նավթատարով Քուվեյթ արտահանել օրական շուրջ 8,6 մլն խմ նավթ: Նախագիծն այդպես էլ չիրականացվեց կողմերի միջև առաջացած անհամաձայնությունների պատճառով: