1375 դիտում
09:18 04-06-2014
Պետական մարմիններում պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները չեն ընդունում. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մի շարք պետական մարմիններում երիտասարդ աշխատողները դիմումներ են ներկայացնում՝ կուտակային կենսաթոշակային համակարգում չընդգրկվելու համար, սակայն ղեկավարությունը այդ դիմումները չի ընդունում։
Բնապահպանության աշխատակիցներից մեկը մեզ տեղեկացրեց, որ իրենք մի քանի աշխատակիցների հետ դիմում են տարել հաշվապահություն, որը, սակայն չի ընդունվել։ Աշխատակիցը կարծիք հայտնեց, որ ամենավերին օղակներից հրահանգվել է չընդունել դիմումներ։ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում էլ, երբ մի խումբ աշխատակիցներ դիմում են տարել ներկայացնելու, նրանց հաշվապահությունում բացատրել են, որ դա հակապետական քայլ է. «Ես պետականամետ մարդ եմ, պետության դե՞մ եք դուրս եկել։ Մոռացե՞լ եք՝ ձեզ համար ինչեր եմ արել։ Եթե ավելի լավ աշխատավարձով տեղ գիտեք, ազատ եք», – ասել է բժշկական կենտրոնի ղեկավարներից մեկը։ Այս օրինակները բացատրում են, թերևս, թե ինչու պետական հիմնարկներում պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները տարածված երևույթ չեն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4939 դիտում
16:01 01-05-2014
Աշխատավորների երթի մասնակիցները դժգոհում էին պարտադիր կուտակայինից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2576 դիտում
10:59 24-09-2014
Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումները շատացե՞լ են. ՀԺ
1693 դիտում
16:35 18-10-2024
Ուժային, իրավապահ մարմիններում պարտադիր թմրաթեստ հանձնելու վերաբերյալ փաթեթի քվեարկությունը հետաձգվել է 2 ամսով
Այս բաժնից
2107 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am