1552 դիտում
16:35 18-10-2024
Ուժային, իրավապահ մարմիններում պարտադիր թմրաթեստ հանձնելու վերաբերյալ փաթեթի քվեարկությունը հետաձգվել է 2 ամսով
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն առաջարկում է բացառել ուժային, իրավապահ մարմիններում թմրանյութերի օգտագործումը: Նրա խոսքով՝ ոստիկանը, քննիչը, ԱԱԾ աշխատակիցը, ՊՊԾ ծառայողը, փրկարարը չեն կարող օգտագործել թմրանյութ, իսկ օգտագործելու դեպքում առաջարկվում է կարգապահական ամենախիստ պատիժը սահմանել, աշխատանքից ազատել: Աշխատանքից ազատում է նախատեսվում նաև թմրանյութի թեստը հանձնելուց հրաժարվելու պարագայում:
«ՀՀ քննչական կոմիտեի մասին» և կից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փաթեթով վերոնշյալ աշխատակիցները պատահականության սկզբունքով թմրաթեստ կհանձնեն տարեկան երկու անգամ: Ըստ հեղինակի՝ տարբեր թմրանյութեր տարբեր ժամանակահատվածում են պահպանվում օրգանիզմում, և պատահականության սկզբունքով հանձնումն անձին հնարավորություն չի տա ժամկետն իմանալ և դրանից առաջ բացառել թմրանյութի օգտագործումը: Դա նաև համապատասխան մարմիններին ճշգրիտ բաշխում իրականացնելու հնարավորություն կտա, այսինքն՝ թեստավորում իրականացնող լաբորատորիաները ծանրաբեռնված չեն լինի:
Չժխտելով նախագծի գաղափարի կարևորությունը՝ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոսել է թմրանյութերի դեմ պայքարի մեթոդների և ձևերի մասին: «Մենք այս համակարգի միջոցով ո՞ւմ ենք հայտնաբերում. հայտնաբերում ենք կախվածություն ունեցող անձանց, մենք չենք հայտնաբերում շղթան, չենք գտնում առաքողին, պատրաստողին, ներմուծողին: Մենք գալիս ենք հետևանքից, ոչ թե պայքարում ենք պատճառի դեմ»,- նման կարծիք է հայտնել պատգամավորն ու կարևորել ամբողջական փաթեթի ներկայացումը:
Ագնեսա Խամոյանը վստահեցրել է, որ սա թմրանյութերի դեմ պայքարին վերաբերող իր վերջին նախագիծը չի լինելու: Նրա համոզմամբ՝ իրավապահ, նախաքննական մարմնի որևէ աշխատակից չի կարող թմրանյութ օգտագործել:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը ևս կարևորել է գաղափարը, նշել, որ խնդրահարույց կետեր կան իրավական որոշակիության հետ կապված: Լիլիթ Մինասյանն առաջարկել է գործադիրի ներկայացուցիչների հետ քննարկումներ անցկացնել՝ հասկանալու, թե իրավապահ համակարգից որ մարմիններն են առավել առնչվում թմրանյութերի դեմ պայքարի գործառույթին, ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել և արդյոք աշխատանքից հեռացումն իրավաչափ է, քննարկել թեստերի հանձնման պարբերականության, թեստերի քանակի ու հնարավորությունների, լաբորատորիաների ծավալի հարցը: Ըստ պատգամավորի՝ դա առավել հստակ և արդյունքային նախագիծ ունենալու հնարավորություն կտա:
ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է օրենսդրությամբ թմրանյութերի դեմ պայքարում արդեն նախատեսված կառուցակարգերը: Նշվել է, որ այս պահին Կառավարության համար ընդունելի չէ առաջարկվող կարգավորումը: «Եթե հնարավոր կլինի գաղափարի շուրջ պատգամավորների հետ ձևավորել այլ նախագիծ, կարծում եմ` Կառավարությունն այլ նախագծի դեմ չի լինի, քանի որ ի սկզբանե գաղափարին դեմ չի եղել»,- նշել է գործադիրի ներկայացուցիչը:
Պատգամավորները, կարևորելով նախաձեռնությամբ առաջարկվող գաղափարը, խոսել են իրավական որոշակիության խնդիրների մասին: Նրանք միակարծիք են եղել, որ թմրանյութերի օգտագործման ու տարածման նկատմամբ չպետք է լինի որևէ հանդուրժողականություն:
Վլադիմիր Վարդանյանի խոսքով պետք է հստակեցնել այն սուբյեկտների կազմը, որի նկատմամբ պետք է կիրառվեն նշված կանոնակարգումները: Պետք է հստակեցվի նաև այն պարբերականությունը, որի շրջանակում կիրականացվեն տվյալ փորձաքննությունները: «Պետք է հասկանալ՝ ինչ կարգապահական պատասխանատվության միջոցներ պետք է նախատեսվեն»,- նշել է պատգամավորն ու այս համատեքստում խոսել նաև ընտրովի մեթոդաբանության հարցի շուրջ:
Կարևորվել է առաջիկայում հարցի առնչությամբ մասնագիտական քննարկումների անցկացումը:
Արձանագրվել է, որ նախագծի լրամշակման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվում:
Հեղինակն օրենսդրական փաթեթը լրամշակելու և առաջարկները քննարկելու պատրաստակամություն է հայտնել:
Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթի քվեարկությունը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով:

Նմանատիպ նյութեր
651 դիտում
20:01 02-02-2023
Հավասարակշռված լուծում գտնելու նպատակով օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվել է
1267 դիտում
14:02 15-01-2022
Հունվարի 1-ին Արցախի ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում ևս բարձրացումներ են կատարվել
686 դիտում
13:23 23-10-2014
«Կանայք իրավապահ մարմիններում» միջազգային կոնֆերանս Բիշքեկում
Այս բաժնից
598 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
487 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
721 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am