Պետերբուրգում ավտոբուսը վրաերթի է ենթարկել 10 մարդու
Պետերբուրգի Նեվսկի պողոտայում ավտոբուսը բարձրացել է մայթ և վրաերթի է ենթարկել 10 մարդու, հաղորդումէ Ինտերֆաքսը հղում անելով քաղաքային ոստիկանությանը:
«Մոսկվայի ժամանակով 20:45-ի սահմաններում Անիչկովի կամուրջ շրջանում ավտոբուսը բարձրացել է մայթ: Նախնական տվյալներով տուժել է 15 մարդ»,- հայտնել են ոստիկանությունից:
Գործակալությունը նշում է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել վարորդի գիտակցությունը կորցնելու հետևանքով: Այլ մանրամասներ չի հաղորդվում: