Բակո Սահակյանը ԱՄՆ-ից և Եվրոպայից ժամանած գործարարների հետ քննարկել է Արցախում հիդրոէներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ժամանած մի խումբ գործարարների՝ Ջոզեֆ Ուղուրլյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր վարչապետ Արա Հարությունյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հիդրոէներգետիկայի ոլորտին:
Նախագահը կարեւորել է արտերկրի առաջատար ընկերությունների հետ համագործակցությունը` հավելելով, որ այն դրականորեն կազդի մեր երկրում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման վրա: