Կարգավորիչ գիլյոտինը Հայաստանում գումար կխնայի
Հայաստանում «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրով ուսումնասիրվել է 9 ոլորտ: ԱԺ-ում բոլոր առաջարկներն ընդունվելու դեպքում բյուջեն կխնայի մոտ 25 մլրդ դրամ: Առաջարկներից մեկն, օրինակ, վերաբերում է տրանսպորտային փոխադրամիջոցների երկրորդային ծախսերը կրճատելուն: Ծրագրի առաջին փուլի արդյունքում Հայաստանի բյուջեն խնայել է 44 մլն. եվրո` ՀՆԱ-ի 0.6 տոկոսը: Հայաստանում «Գիլյոտինն» արդեն երկրորդ փուլում է. 20 ոլորտների ուսումնասիրությունը ծրագրի ղեկավարները նախատեսում են ավարտել հաջորդ տարվա հունիսին: Ծրագրի հեղինակները համոզված են, որ ծրագրի լիարժեք իրականցման դեպքում խնայողությունը կկազմի մոտ 150 մլն. եվրո կամ Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսը:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի «Կարգավորիչ գիլյոտին»-ը ստեղծվել է 2011 թ.-ին: Ընդհանուր արժեքը 2 մլն դոլար է:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28921]armnewstv.am[/url]