211652_close_icon
views-count2087 դիտում article-date 00:27 02-06-2014

Ընկերական հանդիպում. Գերմանիա – Կամերուն`2:2. տեսանյութ

2014 թվականի աշխարհի առաջնության հաղթողի գլխավոր ֆավորիտներից մեկը` Գերմանիայի հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Կամերունի ընտրանու հետ, և որքան էլ, որ զարմանալի է չկարողացավ հաղթանակ տոնել կարգով ցածր մրցակցի նկատմամբ: Մյոնխենգլադբախի «Բորուսիա Պարկ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 2:2 հաշվով: 62-րդրոպեին Սամուել Էտո'Օն բացեց խաղի հաշիվը, սակայն 4 րոպե անց Թոմաս Մյուլլերը գլխի հարվածով վեականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ 71-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Լուկաս Պոդոլսկու փոխացնումից հետո Անդրե Շյուռլեն առաջ մղեց գերմանացիներին: Այդուհանդերձ կամերունցիները չհանձնվեցին և 78-րդ րոպեին Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոթինգի դիպուկ հարվածից հետո հասվարեցրեցին հաշիվը: Գերմանիայի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի Հայաստանի հավաքականի հետ: Խաղը կկայանա հունիսի 6-ին` Մայնցի «Քոֆաս Արենա» մարզադաշտում: Գերմանիա – Կամերուն` 2:2 Գոլեր` Մյուլլեր 66', Շյուռլե 71' – Էտո'Օ 62', Չուպո-Մոթինգ 78'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր