Դամասկոսը մնացել է առանց միջազգային հեռախոսակապի
Հունիսի 1-ի լույս մայիսի 31-ի գիշերը Դամասկոսումհեռախոսային օպերատորներն անջատել են միջազգային կապը: Չի աշխատում նաև բջջային ինտերնետը, իսկ ինտերնետը խափանումներով աշխատում է տեղական պրովայդերների միջոցով:
Ներկա պահին Դամասկոս են մեկնում միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որպեսզի լուսաբանեն հունիսի 3-ին անցկացվելիք Սիրիայի նախագահական ընտրությունները: Սակայն նյութերը ինտերնետի խափանման պատճառով չեն կարողացել տեղադրել համացանցում: