Ադրբեջանական բանակն անցել է ծածկագրված հեռախոսակապի
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադրբեջանի զինված ուժերում սկսել են ծածկագրված հեռախոսներ կիրառել: Որոշումը վերջերս է ընդունվել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կողմից:
Հեռախոսները պաշտպանության ոլորտում հայտնի EADS կորպորացիայի արտադրանքն է: Նրանից հնարավոր է օգտվել միայն այն դեպքում, եթե զրուցակիցներն օգտագործում են Cassidian հեռախոսներ: Այն նաև պաշտպանում է նաև TETRA կապ:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, թե ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հայկական կողմը գաղտնալսել է Ադրբեջանի ՊՆ-ի հեռախոսազրույցները: