Ավտոբուսի վարորդը նկատում է փողոցում կորած փոքրիկին. տեսանյութ
Վաղ առավոտյան ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում ավտոճանապարհով ընթացող ավտոբուսի վարորդը նկատել էր փողոցով վազող փոքրիկ երեխային:
Նա կանգ էր առել և վերցրել վերջինիս:
Ոստկանությունը միայն 2 ժամ անց կարողացել էր գտնել փոքրիկի ծնողներին, ովքեր արդեն որոնում էին փոքրիկին:
Պարզվել էր, որ հայրը գիշերային հերթապահությունից տուն էր վրադարձել և ննջել, իսկ փոքրիկը չէր կորցրել հարմար պահը և փողոց էր դուրս եկել:
Երեխայի մայրը ավելի վաղ առավոտյան աշխատանքի էր գնացել:
Ներկայացնում ենք տեսանյութը: