1877 դիտում
03:54 01-06-2014
Պետք է ճիշտ հետևություններ անենք այս խաղից. Բեռնար Շալանդ
Մայիսի 31-ին Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում տեղի ունեցավ Ալժիրի և Հայաստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց 3-1 հաշվով հօգուտ Ալժիրի հավաքականի:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետխաղյա մամուլի ասուլիսին հիմնականում ներկա էին Ալժիրը և Շվեյցարիան ներկայացնող լրագրողները, ուստի հնչեցին հիմնականում Ալժիրի հավաքականի մասին:
Հենց այդ պատճառով ՀՖՖ պաշտոնական կայքը կարճ առանձնազրույց ունեցավ Բեռնար Շալանդի հետ, որում մարզիչն անդրադաձավ Հայաստանի ազգային հավաքականին.
«Ես արդեն ասել եմ, որ Ալժիրի հավաքականը լավ թիմ է և կարծում եմ, որ այս խաղը շատ կարևոր էր մեզ համար: Պետք է ընդունենք այն, պետք է ճիշտ հետևություններ անենք: Մենք խաղացինք շատ լավ թիմի դեմ: Իհարկե, ավելի լավ է հաղթել կամ խաղալ ոչ-ոքի: Թիմը չընկճվեց 3-0 հաշվից հետո, ինչը դրական միտում է: Պետք է շարունակել աշխատել: Ես տեսնում եմ, որ թիմը ուզում է աշխատել, ուզում է սովորել:
Մենք երկու գնդակ ընդունեցինք անկյունայինի խաղարկումից հետո: Եվս մեկ գոլ բաց թողեցինք դաշտի կենտրոնում սխալվելուց հետո: Այժմ մենք պետք է աշխատենք, որպեսզի խուսափենք նման սխալներից: Եվ պետք է կայունացնենք խաղը պաշտպանությունում:
Այժմ ունենք ևս մի հնարավորություն ցույց տալու մեր կարողությունները շատ ուժեղ թիմի հետ խաղում և ես չեմ բացառում, որ մենք լավ խաղ կցուցադրենք Գերմանիայի դեմ:
Ինչ վերաբերվում է Արասին, առայժմ չեմ կարող ասել՝ որքանով է լուրջ վնասվածքը, պետք է սպասել հետազոտության արդյունքներին»:
Նմանատիպ նյութեր
2218 դիտում
10:09 04-09-2014
Հիասթափված եմ արդյունքից, բայց ոչ մեր թիմի խաղից. Բեռնար Շալանդ
1218 դիտում
21:55 18-04-2014
Էդգար Մանուչարյանը պետք է համարձակ և տղամարդկային ֆուտբոլ խաղա. Բեռնար Շալանդ
Այս բաժնից
2332 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2995 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2506 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում