Չինաստանի Մակաո քաղաքում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի և կիսաթեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ուոլթերսի մենամարտը: 5-րդ ռաունդում ջամայկացի մարզիկը նոկաուտի է ենթարկել Դարչինյանին: Մինչ այդ Ուոլթերսը երկու անգամ նոկդաունի է ենթարկել հայազգի բռնցքամարտիկին:
Հիշեցնենք, որ Դարչինյանը նախորդ մենամարտը կայացել էր 2013 թվականի նոյեմբերին, երբ տեխնիկական նոկաուտով պարտություն էր կրել Նոնիտո Դոներից: