Եգիպտոսում լրագրողուհուն ձերբակալել են «Ալ Ջազիրայում» աշխատելու պատճառով
Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են լրագրողուհի Ռաշա Գաֆարին, ով, ըստ նրանց պնդմամբ, «Ալ-Ջազիրա» միջազգային հեռուստաընկերության արտահաստիքային աշխատակից է։ Հեռուստաընկերության աշխատանքը արգելված է Եգիպտոսի տարածքում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ Ռաշա Գաֆարին ձերբակալել են Սուեզի ջրանցքի ափին գտնվող Պորտ Սաիդ քաղաքում։ Այնտեղից նա, ենթադրաբար, տեսանյութեր է փոխանցել «Ալ-Ջազիրայի» մասնաճյուղերից մեկին։