Երևանցի բժիշկներն Արցախում անցկացնում են ռոտավիրուսային պատվասատնյութի ներդրման դասընթացներ
Օրերս ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով Արցախում էին Երևանից ժամանած մի խումբ համաճարակաբաններ ու մանկաբույժներ: ԼՂՀ-ում նոր ներդվող պատվաստանյութի գործընթացին մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով նրանք ենթախմբերով աշխատում էին հանրապետության շրջաններում:
Յուրաքանչյուր ենթախմբում տեղի մասնագետների հետ աշխատում էին ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և Համաճարակաբնության և հիգիենայի կենտրոնի ներկայացուցիչներն ու երկուական մանկաբույժ՝ Ստեփանակերտի Արևիկ մանկական բուժմիավորումից:
Հարկ է նշել, որ ռոտավիրուսային պատվաստանյութը Հայաստանում ներդրվել է 2012 թվականից: Հայաստանցի գործընկերները նոր պատվաստանյութի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում էին ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջադրված չափորոշիչների, այնպես էլ Հայաստանի փոքր, բայց հաղոջված փորձի հիման վրա:
Արցախում նոր պատվաստանյութը կներդրվի հունիսի մեկից,Պատվաստումների պետական ծրագրին համապատասխան: Մինչ այդ պատվաստումն իրականացնող առաջնային օղակի համապատասխան բուժանձնակազմը պատրաստվում է նոր պատվաստանյութի ներդրմանը` ճիշտ և արդյունավետ կազմակերպմանը:
Ռոտավիրուսային վարակի դեմ Ռոտարիքս պատվաստանյութը 2005 թվականից մինչ այժմ բարձր արդյունավետությամբ կիրառվում է աշխարհի 26 երկրում:
Պատվաստումն անվտանգ է, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում որևէ բարդություն չի արձանագրվել: