Բրյուսելում հայոց լեզվի դասընթացներ են անցկացնում. տեսանյութ
Բելգիայի մոտ 35-հազարանոց հայկական համայնքը միատարր չէ: Այստեղ բնակվում են տարբեր երկրներից եկած հայեր` Հայաստանից մինչև Լիբանան: «Հայ տան» ղեկավար Անդրե Գումուշջյանը վստահեցնում է` նրանց միավորելու, միմյանց հետ ծանոթացնելու նպատակով Բրյուսելում հայ համայնքի ջանքերով գործում է «Հայ տուն» հայկական մշակութային միությունը: Կենտրոնն իր առջև դրել է հայոց լեզվի դասավանդման խնդիրը լուծել` 5 լսարանով ու 6 մանկավարժով:
Կենտրոնը կազմակերպում է նաև համերգներ, ցուցահանդեսներ, մշակութային ամենատարբեր միջոցառումներ հայերի համար: Միաժամանակ, բելգիացիներին ներկայացնում է հայկական մշակութային ժառանգությունը:
Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/28776] armnewstv.am [/url]