211652_close_icon
views-count18576 դիտում article-date 01:04 31-05-2014

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. Mercedes G 500-ն ու Opel-ը կողաշրջվել են. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 30-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 23 ԼՍ 563 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 20 VV 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածով ընթացող առվակում: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարաման կենտրոն, որոնց հանձնարարականով վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մանվել Խաչատրյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում քննչական աշխատանքներ է կատարում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Էդգար Բաբայանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Տեղում աշխատում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր