Ռուսաստանի խորհուրդ- ՆԱՏՕ հանդիպումը կկայանա հունիսի 2-ին
Ռուսաստանի խորհուրդ- ՆԱՏՕ հանդիպումը կկայանա հունիսի 2-ին, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Մենք Ռուսաստանի խորհուրդ- ՆԱՏՕ հանդիպումը կանցկացնենք երկուշաբթի»,-պարզաբանել է նա:
Ռուսական կողմը ևս հաստատել է այդ տեղեկությունը:
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքը առաջարկել էր մայիսի 27-ին անցկացնել այդ նիստ: