211652_close_icon

Լուգանսկում ռազմական պահեստ է ոչնչացվել

views-count1375 դիտում article-date 15:04 30-05-2014
Լուգանսկի շրջանի Ալեքսանդրովսկ քաղաքում անջատողականները Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի պահեստ են ոչնչացրել։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի ազգային գվարդիայի մամլո ծառայությունը։ «Կես ժամ տևած մարտի ընթացքում ռեակտիվ նռնակներից մեկը ընկել է զինամթերքի պահեստի ուղղությամբ, որի հետևանքով պահեստը պայթել է․ զենքերն ու ռազմամթերքն ոչնչացվել է»,֊ հայտնել են Ուկրաինայի ազգային գվարդիայում։ Նշվում է, որ աշխարհազորայինների կողմից կազմակերպված զորամասի գրոհման ընթացքում ոչ մի զինծառայող չի տուժել։

Նմանատիպ նյութեր