211652_close_icon
views-count3582 դիտում article-date 23:20 16-06-2018

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և միացյալ երգչախմբի համերգին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և միացյալ երգչախմբի համերգին: «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված համերգի ընթացքում նվագախմբի և երգչախմբի պատանիները հանդես են եկել հայ և այլազգի դասականների կատարումներով: Հարկ է նշել, որ Երևանն աշխարհի հազվադեպ քաղաքներից է, որն ունի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ: Հիշեցնենք, որ այն ձևավորվել է 2017 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտականևարվեստի 25 դպրոցներիտաղանդաշատ սաների ներգրավմամբ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով անվանակոչվել է «Երևան»:

Նմանատիպ նյութեր