Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
Մայիսի 29-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին ամենուրեք, 31-ին, հունիսի 1-2-ը առավելապես լեռնային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
[img]/ups/images/0348563001401342985122230.jpg[/img]
Երևանում մայիսի 29-30-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Մայիսի 31-ին, հունիսի 1-2-ը անձրևի հավանականությունը փոքր է:
[img]/ups/images/066993500140134301957108.jpg[/img]