Մենք պետք է բանակցություններ վարենք Պուտինի հետ. Պորոշենկո
Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ նախատեսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Մենք պետք է բանակցություններ վարենք Պուտինի հետ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու շուրջ»,-հայտարարել է Պորոշենկոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Ֆրանսիայի նախագահը հրավիրել էր Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին Նորմանդիա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ հնարավոր է այցելի և առանձին հանդիպում ունենա Օլանդի հետ: