Ուկրաինայի վարչապետը Պուտինին կոչ է արել փակել երկու երկրների սահմանը
ՈՒկրաինայի վարչապետ Ասենիյ Յացենյուկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել փակել երկու երկրների միջև սահմանը կանխելու համար ռուսական զինվորների անցումը Ուկրաինա, հաղորդում է Reuters-ը:
«Մենք խնդրում ենք Ռուսաստանին և Պուտինին արգելափակել Ուկրաինայի հետ սահմանը: Եթե Ռուսաստանը դուրս գա այդ խաղից, մենք կկարողանանք ելք գտնել այս իրավիճակից դուրս գալու մեկ շաբաթվա ընթացքում», — հայտարարել է վարչապետը:
Յացենյուկը նշել է, որ իրադրությունը երկրում ավելի է վատանում, քանի որ ռուս-ուկրաինական սահմանից զենք է մատակարարվում: