Օբաման խոստացել է մեծացնել Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերվող աջակցությունը
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման խոստացել է Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերվող աջակցությունը մեծացնել, որը նա համարում է լավագույն այլընտրանք գործող Ասադի ռեժիմին, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Ես աշխատելու եմ կոնգրեսի հետ, որ ավելացնենք աջակցությւոնը ընդդիմությանը, որը առաջարկում է լավ այլընտրանք, քան ահաբեկիչ ու դաժան բռնակալը»,- Օբամային ցիտում է Reuters-ը:
Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն աջակցելու է նաև Սիրայի հարևան երկրներին՝ Հորդանան, Թուրքիա և Իրաք: