Ընկերական հանդիպման շրջանակում Ֆրանսիայի ընտրանին չորդ անպատասխան գնդակ ուղարկեց Նորվեգիայի հավաքականի դարպասը: Հանդիպումը տեղի ունեցավ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ «Արսենալ»-ի հարձակվող Օլիվյե Ժիրուն, ևս մեկական գոլ հեղինակեցին Պոլ Պոգբան և Լոիկ Ռեմին: Հավելենք, որ 4 դեպքում էլ գոլային փոխացումների հեղինակ դարձավ Մատյե Վալբուենան:
Ֆրանսիա – Նորվեգիա`4:0
Գոլեր Ժիրու 51', 69', Պոգբա 15', Ռեմի 67'