Հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները ընկերական խաղ են ացնակցրել Փարիզում: «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվել է ֆրանսիացիների 2:1 հաշվով հաղթանակով: Վերոնշյալ խաղում ծնկի վնասվածք է ստացել պորտուգալական թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն և փոխարինվել է 76-րդ րոպեին:
Ֆրանիսիայի հավաքականը իր հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի Հայաստանի հավաքականի հետ: Խաղը կկայանա հոկտեմբերի 14-ին՝ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում:
[b]Ֆրանսիա – Պորտուգալիա՝2:1[/b]
Գոլեր՝ Բենզեմա 3՛, Պոգբա 69՛ - Կուարեժմա 77՛ (11 մ)