11130 դիտում
15:33 27-05-2014
Անգամ անձրևը չխանգարեց աշնակցիներին տոնելու իրենց ավանդական տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 27-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդիների հետ միասին մասնակցել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ավանդաբար մայիսի 27-ին նշվող ֆիդայիների ոգեկոչման ու ազգային հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված արարողությանը, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն նրա և այն հերոս ֆիդայիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհել են հայրենիքի փրկության համար պայքարում:
Ինչպես Աշնակ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, գրող Ռոլանդ Շառոյանը, ճանաչված արցախյան ազատամարտիկ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, մեծ թվով աշնակցիներ, հարակից մարզերի բնակիչներ, հյուրեր՝ արտասահմանից: Սկզբում նրանք ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների և Մեծ եղեռնի զոհերի հիշատակին շիրիմներին: Այնուհետ բոլորը շարժվեցին դեպի Գևորգ Չավուշի թանգարան:
Ի դեպ, այս տարի Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ և հովանավորությամբ Գևորգ Չավուշի թանգարանի՝ «ֆիդայատան» աշտարակին տեղադրվել է Հայոց արծվի քանդակը: Քանդակի ճարտարապետն է Լևոն Մկրտչյանը, իսկ քանդակագործը՝ Գևորգ Գևորգյանը: Քանդակի հանդիսավոր բացումը կատարեց հենց Տարոն Մարգարյանը: Այնուհետ Երևանի քաղաքապետը ծաղիկներ դրեց հերոս ֆիդայու զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում ջանքերով էլ ստեղծվել է թանգարանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ փահլևանը տեսավ մոտեցող պաշտոնյաներին, նրանց առաջը կտրեց և գումար պահանջեց, ինչն ընդունված է նման միջոցառումների ժամանակ, և միայն Երևանի քաղաքապետը գումար տվեց, իսկ մնացած պաշտոնյաները կատակում էին, թե միջոցառմանը եկել են առանց գումարի: Եվ չնայած անձրևին, վերջում տեղի ունեցավ ավանդական երգ ու պար, որին մասնակցում էին ազգագրական խմբեր՝ տարբեր վայրերից ժամանած:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 243+
243+
Նմանատիպ նյութեր
3614 դիտում
13:38 18-07-2020
Առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու սովորույթից
1862 դիտում
09:27 23-05-2014
ՀՀ կառավարությունը ճոխ է տոնելու Հայաստանի առաջին հանրապետության տոնը․ ՀԺ
Այս բաժնից
9381 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին