Դոնեցկի «Բարեկամություն» սպորտային համալիրում հրդեհ է բռնկվել․ տեսանյութ
Դոնեցկում մայիսի 27֊ի լուսադեմին՝ ժամը 4։49֊ին «Բարեկամություն» սպորտային համալիրի շենքում հրդեհ էր բռնկվել։ Այս մասին հայտնում է ԱԻ պետական ծառայությունը, փոխանցում է «РБК Украина»֊ն։
Հրդեհը բռնկել է մոտ 300 ք/մ տարածք, այրվում են ներքին պատերը։
Զոհեր և տուժածներ չկան։ Ներկայումս ճշտվում են հրդեհի պատճառները։