1060 դիտում
19:37 26-05-2014
Փոխվարչապետը ներկա է գտնվել ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում Երևանում մեկնարկած դասընթացների բացմանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ներկա գտնվեց Երեւանում մեկնարկած «Հանրային կառավարման բարեփոխումները տեղական եւ տարածքային մակարդակներում» թեմայով դասընթացների բացմանը:
Միջոցառումն անցկացվում է Չեխիայի արտաքին գործերի նախարարության եւ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ Եվրամիության Արեւելյան գործընկերության «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում եւ կայունություն» հարթակի հանրային կառավարման աշխատանքային խմբի շրջանակում եւ նախատեսված է ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների փորձագետների համար: Հանդես գալով բացման խոսքով՝ փոխվարչապետը ողջունեց մասնակիցներին եւ կարեւոր ու օգտակար համարեց նախաձեռնությունը:
Ըստ նրա՝ ընտրված թեման խիստ արդիական է Հայաստանի համար, եւ միջոցառումը լավ հնարավորություն է՝ կոնկրետ ոլորտում այլ երկրների փորձին ծանոթանալու, ավելի արդյունավետն ու առաջավորը հետագայում տեղայնացնելու համար: Անդրադառնալով Հայաստանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգերին՝ փոխվարչապետը նշեց. «Մեր ուշադրության կենտրոնում լիազորությունների ապակենտրոնացումն է, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների մեծացումը, մասնակցայնության ու թափանցիկության սկզբունքների արդյունավետ կիրարկումն ու վերջին հաշվով, մատուցվող ծառայությունների ծավալի ու որակի ընդարձակումը։
Այս թիրախներին հասնելու եւ ՏԻ համակարգի զարգացումն ապահովող արդիական ու կարեւոր խնդիր է համայնքների խոշորացումը: Այս աշխատանքներում մենք համագործակցում ենք Եվրամիության, Եվրոպայի խորհրդի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաեւ շատ այլ միջազգային ու եվրոպական պետությունների ազգային կառույցների հետ»:
Դասընթացին մասնակցում են փորձագետներ ինչպես Արեւելյան գործընկերության, այնպես էլ Եվրամիության անդամ երկրներից: Արեւելյան գործընկերության տարբեր երկրներում կազմակերպվող դասընթացների նպատակը հանրային կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումն է:
Նմանատիպ նյութեր
5320 դիտում
13:51 11-09-2017
Վարչապետը ներկա է գտնվել ՀՀ-ՀԲ գործընկերության 25-ամյակին նվիրված ֆորումի բացմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1279 դիտում
17:08 08-02-2014
ԼՂՀ փոխվարչապետը հավաստագրեր է հանձնել անգլերեն լեզվի դասընթացների մասնակիցներին
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
892 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը