ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Ուկրաինայի նոր նախագահի հետ
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Ուկրաինայի նոր նախագահի հետ և ընտրությունները գնահատել է որպես կարևոր քայլ երկիրը միավորելու համար, հաղորդում է ռեյտերը հղում անելով Սպիտակ Տան հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ուկրաինացի միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն հաղթանակ էր տարել նախագահական ընտրություններում: Ինչպես հաղորդել էր Ինտերֆաքսը, համաձայն ազգային էկզիթ-փոլի տվյալների Պորոշենկոն ստացել է ձայների 55,9 տոկոսը: