Մահացել է Լեհաստանի նախկին նախագահ Վոյցեխ Յարուզելսկ
Ինչպես հաղորդում է Wiadomosci.pl-ն, Վարշավայում այսօր՝ մայիսի 25-ին կյանքից հեռացել է 91-ամյա հետխորհրդային Լեհաստանի առաջին նախագահ, գեներալ Վոյցեխ Յարուզելսկը:
Նախկին նախագահը տառապում էր լիմֆոմայով և մայիսի 12-ին ենթարկվել էր վիրահատության, սակայն բժիշկները հույս չէին հայտնել որ երկար կապրի: