Վրաստանում ավարտվել է քաղաքապետերի թեկնածուների գրանցումը. նրանց մեջ հայեր չկան
Վրաստանի բոլոր քաղաքներում ավարտվել են քաղաքապետի թեկնածուների գրանցումը: Ընտրությունները տեղի կունենան հունիսի 15-ին: Վրաստանում առաջին անգամ քաղաքապետեր կընտրվեն ուղիղ ընտրությունների միջոցով:
Վրաստանի քաղաքացիներն ընտրելու են 12 քաղաքապետերի` մայրաքաղաք Թբիլիսիի և 11 քաղաքների ղեկավարների, ինչպես նաև 59 տեղական ադմինիստրացիայի ղեկավարների:
Գրանցված քաղաքապետերի թեկնածուների ցանկում չկա ոչ մի ազգությամ հայ թեկնածու: Նույնիսկ հայաբնակ Ախալցիխե քաղաքում 5 թեկնածուները վրացիներ են:
Իսկ Ջավախքի միյուս քաղաքները «սակավաթիվ» բնակչություն ունենալու պատճառաբանությամբ քաղաքապետեր ընտրելու են շրջանային խորհրդի միջոցով ինչպես եղել է մինչ այժմ: