Հռոմի պապը այցելել է Հորդանան
Հռոմի Ֆրանցիսկոս I֊ին պապը ժամանել է Հորդանան, որտեղից սկսվելու է նրա եռօրյա այցը դեպի Մերձավոր Արևելք։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Նա պատարագ կմատուցի Ամանի մարզադաշտում, որից հետո հանդիպում կունենա սիրիացի փախստականների հետ։ Հորդանանից հովվապետը կմեկնի Իսրայել և Հորդանան գետի Արևմտյան ափեր։
Մերձավոր Արևելք այցի ընթացքում Ֆրանցիսկոս I֊ը կհանդիպի նաև Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի հետ, որի ընթացքում ստորագրվելու է բարեկամության մասին հռչակագիր։