Հունաստանում երկրաշարժ է գրանցվել
Հունաստանի ափամերձ տարածքի՝ Էգեյան ծովի հյուսիսային մասում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Էպիկենտրոնը գտնվել է Ալեքսադրոպոլիս քաղաքից 77 կմ, Աթենքից 300 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Ցնցումներն զգացվել են նաև Թուրքիայում և Բուլղարիայում։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ դեռ չկան։