Հունաստանում երկրաշարժ է գրանցվել
Հունաստանի Հիդրա կղզու մտակայքում՝ Էգեյան ծովում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի ցնցումները զգացվել են Աթենքում, Պելոպոնե թերակղզում և Կրետե կղզում։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։
Սեյսմոլոգների տվյալների համարձայն, էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Աթենքից 89 կմ դեպի հարավ։ Հիպոկենտրոնը գտնվել է 94,9 կմ խորության վրա։
Նշենք, որ Հունաստանն Եվրոպայի երկրներից ամենաակտիվ սեյսմիկ գոտին է։