Սոմալիի խորհրդարանի մոտ հզոր պայթյուն է գրանցվել
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում՝ խորհրդարանի մոտ հզոր պայթյուն է որոտացել, որից հետո հրաձգություն է սկսվել։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով ականատեսներին։
Ըստ նախնական տվյալների՝ խորհրդարանի վրա հարձակումը հնարավոր է իրականացրել են «Աշ Շաբաբ» իսլամիստական խմբավորման անդամները։
Պայթյունի հետ կապված այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։