211652_close_icon
views-count1002 դիտում article-date 21:03 22-05-2014

Արցախի նախագահը շնորհավորել է Շառլ Ազնավուրին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին` ծննդյան 90-ամյակի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Թանկագին Շառլ Ազնավուր, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ պանծալի հոբելյանի` ծննդյան 90-ամյակի կապակցությամբ: Դուք կենդանի լեգենդ եք, ում կյանքը դարձավ հարազատ ժողովրդի ճակատագրի մարմնացումը: Ձեր ապրած տարիները, հայրենասիրությունն ու անձնվիրությունը լավագույն օրինակ են գալիք սերունդների համար: Արցախցիները սիրում ու հպարտանում են Ձեզնով, ինչպես եւ ողջ հայ ժողովուրդը, ում արժանի զավակն եք հանդիսանում Դուք: Մենք բոլորս Ձեր անզուգական արվեստի հավատարիմ երկրպագուներն ենք: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում ղարաբաղյան երկարակեցություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր