«Կոշ» քրեակատարողական հիմնարկում արտառոց ու ողբերգական դեպք է գրանցվել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Մեզ հասած տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, մոտ 46-ամյա Արտավազդ Գոհարյանի վիճակը կտրուկ վատացել է:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` Արտավազդի բերանից արյուն է եկել եւ ՔԿՀ աշխատակիցները ստիպված են եղել նրան շտապ տեղափոխել հիվանդանոց: Սակայն Աշտարակի հիվանդանոցում ստուգելով դատապարտյալին՝ ասել են, թե որեւէ խնդիր չկա: Արտավազդին հիվանդանոցից տեղափոխել են նորից «Կոշ» քրեակատարողական հիմնարկ: Արդյունքում Արտավազդ Գոհարյանը մահացել է: Նշենք, որ Արտավազդը դատապարտված էր սպանության համար:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: