Ամեն ինչ անելու ենք, որ Վրաստանը դառնա ԵՄ 29-րդ անդամը. Վրաստանի վարչապետ
Ամեն ինչ անելու ենք, որ ԵՄ 29-րդ անդամը դառնանք, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին , Բրյուսելում ԵՄ նախագահի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:
ԵՄ նախագահ Բարոզոն Վրաստանի հետագա առաջընթացի մասին հարցին պատասխանելով հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում կանխատեսումներ անել և ամենի ինչ Վրաստանի ազատ կողմնորոշման միջոցով է իրականանալու:
Նրա խոսքերով, ինքը 10 տարի է ԵՄ մանդատ ունի, իսկ այդ ժամանակ ԵՄ անդամ երկրների թիվն հասնում էր 15-ի, իսկ այժմ նրանց թիվն հասնում է 28-ի:Սակայն Վրաստանի հարցում այժմ առաջնայինը Ասոցացման համաձայնագրի ստորագրումն է:
Ի պատասխան Վրաստանի վարչապետը հայտնել է, որ իրենք ամեն ինչ անելու են, որ Վրաստանը դառնա ԵՄ 29-րդ անդամը:
Նշենք, որ 2013 թվականի հուլիսի 1-ին ԵՄ 28-րդ անդամ էր դարձել Խորվաթիան: Իսկ դրանից առաջ կառուցի կազմը համալրվել էր 2007 թվականին` Բուլղարիայի եւ Ռումինիայի անդամակցությամբ: