211652_close_icon
views-count1692 դիտում article-date 17:55 21-05-2014

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Հայաստան ներմուծված ձու չի հայտնաբերել

Ձվի վերջին խմբաքանակը ՀՀ է ներկրվել մարտի 19-ին: Դրանից հետո ՍԱՊԾ-ն հավկիթի շուկայում դիտարկում է իրականացրել և ներմուծված ձու չի հայտնաբերվել: Հիշեցնենք, որ ձվի շուկան պարբերաբար ծառայության ուշադրության կենտրոնում է: Այս տարի այդ շուկայում մի քանի դիտարկում է կատարվել՝ արդյունքները հրապարակվել են: Դիտարկումների արդյունքում հայտնաբերվել էին ժամկետանց, թերի մակնշված և համեմատաբար քիչ քանակությամբ առանց մակնշման ձվեր: Դրանց վաճառքը կասեցվել էր, և այդ հավկիթները ոչնչացվել էին: Եվ ձվի դեղնուցի գույնի մասին. Հավկիթի դեղնուցի գույնը` անկախ նրանից կլինի դեղին, մուգ դեղին, թե շականակագույն, անվտանգության ցուցանիշ չէ: ՍԱՊԾ-ն տեղեկացնում է, որ ձվի դեղնուցի գույնը ձեվավորվում է միմիայն թռչնի կերամիավորից: Այսինքն՝ կախված է այն հանգամանքից, թե տվյալ թռչունը ինչ տեսակի կերով է սնվել: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Նմանատիպ նյութեր