1382 դիտում
19:47 21-05-2014
ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահը կարևորել է շփումները, համագործակցությունը ԵԺԿ-ի հետ
Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԺԿ արտաքին կապերի քարտուղար Նիկոլա Բրիեքի եւ ԵԺԿ քաղաքական խորհրդատու Բեատրիս դե Անտա դե Բենիտոյի հետ:
Նիկոլա Բրիեքը նշեց, որ իրենք ՀՀ-ում են գտնվում` հետեւելու քաղաքական նոր զարգացումներին, շփվելու ԵԺԿ հետ համագործակցող կուսակցությունների ղեկավարների եւ անդամների հետ: Նիկոլաս Բրիեքը նշեց, որ ԵԺԿ եւ ՀՀԿ հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, որոնք խոր համագործակցության դաշտ են ստեղծում:
Հերմինե Նաղդալյանը՝ որպես ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ, կարեւորեց շփումները, համագործակցությունը ԵԺԿ հետ եւ ներկայացրեց ՀՀԿ Կանանց խորհրդի կառուցվածքը, գործունեությունը, ներկայացվածությունը օրենսդիր եւ գործադիր մարմիններում: Նա նշեց, որ բազմաթիվ միջոցառումներ, քննարկումներ, բանավեճեր են կազմակերպվում ՀՀԿ Կանանց խորհրդի կողմից. այն շուրջ ութ տարի է, ինչ ինստիտուցիոնալ կառույց է եւ զբաղվում է ակտիվ գործունեությամբ: Տիկին Նաղդալյանը կարեւորեց ՀՀԿ Կանանց խորհրդի համագործակցությունը ԵԺԿ կանանց թեւի հետ, քանի որ անհրաժեշտ եւ գնահատելի են կին քաղաքական գործիչների շփումները եւ փորձի փոխանակումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք կարեւորություն ներկայացնող այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
4276 դիտում
20:50 24-12-2016
Տեղի է ունեցել ՀՀկ կանանց խորհրդի երիտասարդ կանանց հանձնախմբի անդրանիկ նիստը
2610 դիտում
12:59 19-12-2016
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է ԵԺԿ ԵԿ (YEPP) խորհրդի հանդիպմանը
Այս բաժնից
763 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
577 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1114 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ