Բրազիլիայի ոստիկանները գործադուլի են դուրս եկել
Բրաիզիլիայի ավելի քան 14 նահանգների հազարավոր ոստիկաններ մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի 80 տոկոսի բարձրացում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Գործադուլը կվնասի Սան Պաուլո և Ռիո դե Ժանեյրո նահանգներին, որտեղ պետք է անցկացվեն Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման և փակման արարողությունները։
Իշխանությունները հայտնում են, որ գործադուլին կմասնակցեն միայն քրեական գործերի հետքննությամբ զբաղվող ոստիկանության աշխատակիցները։
Ռազմական ոստիկանության և դաշնային ոստիկանության աշխատակիցները հայտնում են, որ մինչ Աշխարհի ֆուտբոլի խաղերի ավարտը գործադուլ անցկացնելու մտադրություն չունեն։