1521 դիտում
18:33 20-05-2014
Սկանդալային բացահայտում՝ Թուրքիայում. Սոմա ածխահանքը պետությանն է պատկանում
Թուրքիայի էլեկտրոնային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ի հայտ է եկել մի փաստաթուղթ, որը բոլորովին նոր բացահայտում է անում օրերս ողբերգական վթարի ենթարկված Սոմա շրջանի ածխահանքի մասին, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1546]Ermenihaber.am[/url]-ը:
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, հրապարակելով վերոնշյալ փաստաթուղթը տեղեկացնում է, որ ածխահանքը մասնավոր չի եղել և 301 հանքափորի մահվան իրական պատասխանատուն հենց իշխանություններն են` ի դեմս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP):
Վերը նշված փաստաթուղթը մակագրված է Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության վերահսկողական ծառայության անունից և վկայում է ածխահանքում կատարված ստուգայցի և զննության աշխատանքերի մասին: Ստուգայցը կատարվել է վթարից 2 ամիս առաջ` 2014-ի մատին: Եզրակացության մեջ հստակ արձանագրվել է, որ այդ պահի դրությամբ ածխահանքում աշխատելիս է եղել 2.948 հոգի, այդ թվում 4 կին: Փաստաթղթում հստակ նշված է, որ վերոնշյալ մարդիկ աշխատում են չափազանց վտանգավոր պայմաններում:
«Կոտորածի պատասխանատուն ԱԶԿ-ն է, ահա ապացույցը» հոդվածում նշվում է, որ նման վթարային վիճակում ածխահանքի շահագործումը շարունակելը հենց երկրի իշխանությունների մեղավորությունն է:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1546]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1538 դիտում
10:47 19-05-2014
Թուրքիայում Սոմա ածխահանքի աղետի փաստով ձերբակալվել է 25 մարդ
3208 դիտում
15:23 15-05-2014
Էրդողանը Սոմա այցելության ժամանակ հարվածել է ցուցարարներից մեկին. տեսանյութ
990 դիտում
16:02 02-09-2014
Հերթական փլուզումն է տեղի ունեցել Թուրքիայի Սոմա ածխահանքում. կա զոհ
Այս բաժնից
1231 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1588 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1093 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել