Հրդեհ՝ Արգենտինայի հոգեբուժարանում․ զոհվել է 2 մարդ
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի հեգեբուժարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 16֊ը վիրավոր են։ Այս մասին փոխանցում է Agence France-Presse֊ը։
Նշվում է, որ հիվանդանոցում ստացիոնար բուժում էր ստանում 34 հիվանդ։
Հրդեհի բռնկման ժամանակ 22 և 40 տարեկան 2 զոհվածները քնած են եղել ընդհանուր սենյակում։ Ըստ տեղի իշխանությունների տվյալների՝ հիվանդմերից մեկը հոսպիտալացվել էր մարմնի 80 տոկոս այրվածքով։
Միջադեպի հիմնական պատճառը հիվանդանոցի սենյակներից մեկում գրանցված հոսանքի կարճ միացումն է։